211652_close_icon
views-count6313 դիտում article-date 18:43 14-08-2018

Շանթ Հարությունյանը բանտում է, Ռոբերտ Քոչարյանն՝ ազատության մեջ. Շահեն Հարությունյան․ Hayeli.am

«Իմ պայքարակից ընկերներն այժմ Կառավարությունում են, սակայն նրանց կողմից էլ անտարբեր լռություն է, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զանգեր չեն լինելու դատական համակարգին, ոչ մեկ զանգով չի կալանավորվելու կամ ազատ արձակվելու, ինչը ճիշտ է: Սակայն պետք է գոնե արդարացման գործընթաց սկսվի, քանի որ հայրս հայտարարել է, որ միայն արդարացման դեպքում դուրս կգա բանտից։ Կապ չունի, որ իմ հայրը քաղբանտարկյալ է, Հայաստանում այդ երևույթը պետք է բացառվի, տեղ չունենա»,- Հայելի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը՝ նշելով, որ այսօր լրանում է Շանթ Հարությունյանի` բանտից գրված բաց նամակով Կառավարությանը տրված եռամսյա ժամկետը: Գրում է [url=http://hayeli.am/article/1108565]Hayeli.am[/url]-ը։ Շահեն Հարությունյանը նաև ասաց, որ իրենք այս պահին քայլեր չեն ձեռնարկի, բողոքի ակցիաներ չեն անցկացնի, սակայն եթե այս հարցը չլուծվի, իրենք պայքարի ուղիներ կմտածեն և այդ մասին կհայտարարեն: «Նա ներման դիմում չի գրելու, համաներում չի խնդրելու, չի կատարել հանցագործություններ, նա քաղբանտարկյալ է ճանաչվել երկրի ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից»,- ասաց նա: Շահեն Հարությունյանը նշեց, որ իր հորը առաջարկել են բաց ռեժիմի անցում, ինչը խափանման միջոցի փոփոխություն չի համարվում: «Շանթ Հարությունյանը, որպես քաղբանտարկյալ, բանտում է, նա այնտեղ սպասում էր Ռոբերտ Քոչարյանին, նրանք խոսելու շատ բան ունեին, ցավոք, այդ խոսակցությունը տեղի չունեցավ: Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը բանտում է, Ռոբերտ Քոչարյանն՝ ազատության մեջ»,- ասաց Շահենը: Նա ասաց, որ երկրում հեղափոխությունը դեռ չի ավարտվել, նաև արժեքների հեղափոխություն է տեղի ուենենալու:

Նմանատիպ նյութեր