211652_close_icon
views-count2589 դիտում article-date 19:09 14-08-2018

Օգոստոսի 18-ին մայրաքաղաքում կանցկացվի Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնը

Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր, Երևանի հիմնադրման 2800-ամյակի առիթով գարեջրի բոլոր սիրահարներին օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-23:00, հրավիրում ենք Կարապի լճի հարակից տարածք՝ մասնակցելու մեր մայրաքաղաքի ամենասիրված և սպասված Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնին: Երևանյան մթնոլորտ, գարեջրային հրավառություն, հետաքրքիր մրցույթներ, հայկական գարեջրի պատրաստման լավագույն ավանդույթներ, գարեջրի շուկայի լավագույն արտադրողներ, այս ամենը մեկ վայրում՝ Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնին: Իսկ այդ ամենը կուղեկցվի երևանյան շատ բարձր տրամադրությամբ: Եկեք տոնենք միասին: [b]Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր