2075 դիտում
17:56 14-08-2018
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Օգոստոսի 14-ին, ժամը 14:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Շախմատի տան մոտակայքում քաղաքացին սայթաքել է և ընկել մոտ 2 մ բարձրությունից՝ հայտնվելով Աղստև գետի ափամերձ հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները գետի մոտակայքից դուրս են բերել Վ. Մ.-ին (ծնված 1946 թ.) և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
***
Օգոստոսի 14-ին, ժամը 11:53-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Ա թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի դռան փականը խափանվել է, ներսում կա վատառողջ քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են տան դուռը և Գ. Բ.-ին (ծնված 1957 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Նմանատիպ նյութեր
1366 դիտում
20:30 04-11-2016
Տեղաշարժման խնդիր ունեցող քաղաքացուն փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
5580 դիտում
12:40 03-01-2017
Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն. փրկարարները բանալին իջեցրել են ծառից
2859 դիտում
14:53 05-07-2017
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Այս բաժնից
472 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
286 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը