211652_close_icon
views-count15952 դիտում article-date 15:52 14-08-2018

ԱՀԵՂ ԺԱՊԱՎԵՆԸ. Ֆանտաստիկ վիպակ. Մաս 2. hayreniq.am

[b]ԱՀԵՂ ԺԱՊԱՎԵՆԸ (Ֆանտաստիկ վիպակ ՄԱՍ 15) Ժասմին Հայրապետյան, 12 տարեկան[/b] ..Անցավ երեք օր: Այդ օրերին ինչ որ անհասկանալի հանգստություն էր տիրում. Ո՛չ ազդանշանի ձայն էր լսվում և ո՛չ էլ Նազիկի գլուխն էր ցավում: Բայց հանկարծ ամեն ինչ միանգամից փոխվեց: ...Գիտե՞ք այս քաղաքում սուպերհերոսներն ու չարագործները պատկանում են բարձր խավին : Այդ դեպքում հարց է առաջանում. իսկ ովքե՞ր են պատկանում ցածր խավին: Ասե՜մ՝ ցածր խավին են պատկանում նրանք , ովքեր ժամանակին սխալ քայլ անելու պատճառով չեն կարողացել ոչ սուպերհերոս և ոչ էլ չարագործ դառնալ, և հենց այդ պատճառով էլ դարձել են կամ սովորական մահկանացու կամ գող կամ մարդասպան կամ էլ ուղղակի անհետացել են այդ քաղաքից : *** ... Գիշեր էր . քամի, կայծակ, անձրև: Դրսում գրեթե մարդ չկար : Հենց այդ ժամանակ տեղի ունեցավ անսպասելին՝ լսվեց, վերջին մեկ տարվա ընթացքում չլսված, գողության ահազանգի ձայնը : Այն գալիս էր քաղաքում գործող պատկերասրահներից մեկից: *** Այդ նույն պահին պատկերասրահ ներխուժեցին երեք գող՝ Գաբը, Հադը և Կագը: Նրանք երեքով նայեցին իրար, հայացքով նշան արեցին, և ամեն մեկը շարժվեց մի ուղղությամբ: Գաբը ներխուժեց Լեոնարդո Դա Վինչիի կտավներ բաժինը, Հադը՝ Մարտիրոս Սարյանի, իսկ Կագը՝ Բատիչելլիի կտավների բաժինը: *** Այդ նույն ընթացքում Նազիկը հանգիստ նստած հեռուստացուցով հաղորդում էր դիտում, երբ գլուխը սկսեց ուժեղ ցավալ: -Իսկ ես մտածում էի այս հանգստությունը երկար կտևի.. թեկուզ արդեն կարոտել եմ Գոդին,- ասաց նա, արագ դուրս եկավ տնից և սլացավ դեպի նորանոր հաղթանակներ: ... Այդ նույն ընթացքում Սև սենյակում հավաքված չարագործները քննարկում էին իրենց հետագա քայլերը. Եկել էր ամենապատասխանատու ժամանակահատվածը. Վերջին մի քանի մարտերն են՝ չարի ու բարու պայքարում և դրանք ամեն կերպ հաղթել է պետք: Հանկարծ լսվեց ազդանշանի ձայնը, բոլորը միանգամից խառնվեցին իրար: _Սպասե՜ք,-գոռաց Բասը,- այնպես խառնվեցիք իրար, կարծես մեկ տարի է ազդանշանի ձայնը չեք լսել: Ուրեմն հիմա ուշադիր լսեք ինձ՝ սա վերջին երեք ճակատագրական փորձություններից մեկն է ու դուք պետք է հաղթեք, անպայման, եթե չհաղթեք կ.. -Կսպանես չէ՞,- միանգամից ավելացրեց Գոդը և ջղայն հայացքով նայեց Բասին: _Տանջամահ կանեմ ու եթե մի քանի անգամ ասել եմ , բայց չեմ արել , ուրեմն այս անգամ հաստատ կանեմ և առաջինը կսկսեմ հենց քեզանից, Գոդ: Լավ չշեղվեմ թեմայից. Լսեք, վերջին երեք փորձությունների ժամանակ հաղթելու կամ պարտվելու ընթացքում ուժերը կամ պակասում կամ էլ ավելանում են : Հա խնդրում եմ չմոռանալ , որ սա երկրորդ անգամ տեղի ունեցող վեցերրոդ փորձությունն է: Անպայման պետք է հաղթեք: *** Հադ անունով ավազակը կանգնել էր Մարտիրոս Սարյանի ՛՛Աշունը Երևանում՛՛ կտավի առաջ ու մի պահ հիացած, իրեն կորցրած նայում էր կտավին: Ապա, լսելով ընկերների ձայնը, այն արագ պոկեց պատից՝. -Հադ, արագացրու... Հադը շրջվեց, որ հեռանա պատկերասրահից , երբ նրա ճանապարհը կտրեց Նազիկը. _Այս ու՞ր այսքան արագ,- ասաց աղջիկն ու բռունցքով հարվածեց Հադի դեմքին: Լսվեցին Հրապարակի ժամացույցի ահագնացող զարկերը: Տասնհինգ րոպեների մեկնարկը տրված էր: Գաբն ու Կագը վազելով մոտեցան և զարմացած նայեցին իրենց դիմաց կանգնած գեղեցիկ ու փխրուն աղջկան: Հանկարծ Հադը հավաքեց իրեն, վերցրեց կտավն ու ողջ ուժով սկսեց դուրս վազել: Սակայն զգաց . ինչ-որ մի ուժ իրեն կանգնեցրեց ու սկսեց ետ քաշել : Հադը շրջվեց և տեսավ Նազիկին , ով սառեցրել էր Գաբին , մազերով կապկպելէր Կագին , իսկ ձեռքի ահեղ ժապավենով կապկպել է իրեն: -Թող, հիմար աղջիկ, սա ինձ պետք է, -գոռաց Հադը: Հանկարծ լսվեց պատկերասրահի աշխատողի վախեցած ձայնը. -Պետք է արտաբերել կախարդական խոսքերը, որոնք ասվում էին Սարյանի մասին.՛՛ Նախ՝ Սարյանը նկարեց Հայաստան... Սակայն այդ նույն պահին Սենչը, Լալին, Գոդը ու Անտառից մի կերպ փրկած՝ Աքքադը հայտնվեցին պատկերասրահում, և կինը վախեցած լռեց.... Նազկը փակեց աչքերը, փորձելով հիշել յդ նախադասության վերջը: Նա մի պահ լարեց ողջ ուժերն ու կրկնեց. -Նախ՝ Սարյանը նկարեց Հայաստան, հետո Աստված այն արարեց... Հենց Նազիկը արտաբերեց այս բառերը՝ Կտավը Հադի ձեռքից հրաշքով դուրս թռավ ու պատկերասրահով սկսեց սլանալ դեպի իր տեղը: Նազիկը ժպտաց, բայց նույն պահին էլ մռայլվեց. Գոդը, հանեց իր գոտին և օդի մեջ բռնեց կտավը: -Ապրես, Գոդ, դու մեզանից մեկն ես, ու թող հանկարծ հակառակորդը ուրիշ բաներ չմտածի,-չարախնդաց Լալին նայելով Նազիկի կողմը: Գողերը օգտվելով առթից վերցրեցին կտավներն ու սկսեցին փախչել: Ժամանակը գնում էր: Տասնհինգ րոպեները մոտենում էին ավարտին: Նազիկը նայեց իր շուրջը հավաքված չարագործներին ու գողերին և միտեսակ սարսուռ զգաց, նա հասկացավ, որ ինքը միանակ չի կարող պայքարել այսքանի դեմ: Նազիկի ու Գոդի հայացքները մի պահ հանդիպեցին: Գոդը փախցրեց հայացքն և Նազիկը գիտակցեց, որ Գոդը իրեն չի օգնելու: Նազիկը գրպանից հանեց նուռն ու նետեց դեպի գողերը: Նռան հատիկները դարձան քարերի կտորներ ու հարվածներով գետնին տապալեցին գողերին: _Շատ խորամանկն ես, Նազի՜կ, բայց քո վերջը եկել է,- ասաց Աքքադը քմծիծաղ տվեց, սեղմեց իր քթի վրայի լազերային կոճակն և քթից դուրս կրակած լազերով Նազիկի մազերից մի մաս կտրեց: Նազիկը մի պահ իր երերաց՝ զգալով, որ թուլանում է, որ ուժերը լքում են իրեն: Հայացքով նայեց կտավերին: Հայացքն ընկավ Սարյանի ՛՛Արարտ՛՛ կտավին ու մտքում շշնջաց. ՛՛Օգնիր ինձ, սուրբ լեռ: Օդում քամու ուժեղ ձաներ լսվեցին, Արարտից եկող քամին զարկեց Նազիկի դեմքին և վերականգնեց նրա ուժերը: Հզորացած Նազիկը նայեց, կտավը ձեռքին պատուհանից ցատկել պատրասվող, Կագին ու գոռաց. _Լագո՜... Կտավն ընկավ գետնին, իսկ Կագին սկսեց կամաց- կամաց անհետանալ և վայրկյաններ անց Կագիից միայն մոխիր մնաց: _Հաջորդն ո՞վ է,- հարցրեց Նազիկը: -Դու,- ասաց Սենչը և գոռաց ,-՛՛Ռեդո՛՛: Սև մի ուժ Նազիկին մի կողմ շպրտեց: Նազիկը ընկավ գետնին և մեջքի ուժեղ ցաից ճչաց: Սենչին հաջորդեց Լալին, ով հանեց իր վրձինը և օդում օձ նկարեց: Օձը կենդանություն ստանալով՝ մոտեցավ Նազիկին, փաթաթվեց նրա կոկորդին ու սկսեց խեղտել աղջկան: Բայց Նազիկը իրեն չկորցնելով ՝ գրպանից հանեց դուդուկը մոտեցրեց շուրթերին ու նվագեց ՛՛Դլե յաման՛՛-ը: Մեղեդին տարածվելով ամբողջ սենյակով մեկ՝ հանգիստ մթնոլորտ ստեղծեց: Օձը դանդաղ իջավ Նազիկի պարանոցից և երաժշտության տակտին հավասար՝ դուրս սողաց այդտեղից: Հրապարակից եկող ժամացույցի համազարկերը ավելի ու ավելի սարսափազդու էին հնչում: -Տղերք, վերցրեք ձեր կտավներն ու գնացեք, ես թողնում եմ, -ասաց Լալին: Գողերը վերցրեցին կտավներն ու սկսեցին միջանցքով վազել: Նազիկը նետվեց նրանց ետևից, չարագործներն էլ վազեցին Նազիկի ետևից: Նազիկը երկարեց իր մազերը, գողերից խլեց կտավներից մեկն ու նետեց դեպի պատկերասրահի կենտրոնը: Լալին վրձինով մեծ պատնեշ նկարեց, Նազիկը ճակատով զարկեց այդ պատնեշին, և մի պահ ուշագնաց ընկավ գետնին: Գոդը վախեցած մոտեցավ նրան, Նազիկը սակայն սթափվեց, չար հայացքով նայեց Գոդին, ու իր ժապավենը նետեց դեպի հեռացող գողերից վերւինին: Ճակատագրական պահ էր, եթե հասցներ խլել նաև այդ կտավը՝ ապա հաղթանակն ապահովված է: Պայքարի վերջին վարկյաններն էին: Նազիկի ժապավենը գրեթե հասել էր կտավին, երբ Գոդը իր բերանից կրակ բաց թողեց, կրակը վառեց ժապավենի մի մասն ու Նազիկը թուլացած ընկավ գետնին: Ժամացույցի զարկերն գուժեցին պայքարի ավարտի մասին: Կտավը կրծիքն սեղմած՝ գողերը անհետացած տարածոթյան մեջ: Նազիկը ձեռքերով ծածկեց դեմքն ու չոքեց գետնին. նա արտասվում էր: Գոդը հուզված նայեց Նազիկի կողմը, Լալին մոտեցավ Գոդին, գրկեց նրան: -Ապրես, Գոդ, ես այս ամենը կպատմեմ Բասսին , դու ես այսօրվա մեր հաղթանակի հերոսը: -Գնա ինձանից, Լալի,-ներվայնացած ասաց Գոդն ու քայլեց դեպի Նազիկը: Նազիկը զգաց մոտեցող Գոդի շնչառությունն ու ինքն իրեն ասաց. -Տեսնել քեզ չեմ ուզում... Գոդը մեկնեց իր ձեռքն և քարացավ. Նազկը հանկարծ անէացավ օդի մեջ: Գոդի հոգում փոթորիկ էր. Նա, հասկացավ, որ իր ձեռքով պարտության մատնեց իրեն այդքա՜ն հարազատ դարձած.... իր Նազիկին: Շարունակելի Աղբյուրը՝ [url=http://hayreniq.am/am-n-4807.html]hayreniq.am[/url]

Նմանատիպ նյութեր