211652_close_icon
views-count3795 դիտում article-date 14:38 14-08-2018

Սեմ Էլարդայս. «Արսենալի» պարտությունը Էմերիի մեղքն է

Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը մեկնաբանել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի ընտրած մարտավարությունը՝ ԱՊԼ-ի 1-ին տուրում «Մանչեսթեր Սիթիի» դեմ [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/12/1102953/]խաղում[/url] (0:2): Էլարդայսը ուշադրություն է հրավիրել այն դրվագի վրա, երբ դարպասապահ Պետր Չեխը քիչ մնաց սեփական դարպասը գրավի: «Դա մարզչի մեղքն է: Չի կարելի է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում ինչ որ մեկին խաղալ այնպես, ինչպես նա չի կարող խաղալ: Ի՞նչ է անում «Ման Սիթին»: Նրանք պրեսինգ են անում, պրեսինգ ու պրեսինգ: Ինչո՞ւ խաղարկել գնդակը: «Արսենալի» երկրպագուները ուրախանում էին, երբ Չեխը գնդակը հեռացնում էր դեպի մրցակցի կիսադաշտը: Մենք շեղվել ենք այդ հիմար մարտավարության վրա. իբր թե գնդակը պետք է խաղարկել հենց դարպասներից: Մշտապես այդպես խաղալ ամբողջ հանդիպման ընթացքում՝ դա հիմարություն է: Այդպես կարող է խաղալ «Մանչեսթեր Սիթին», քանի որ այդ գործում նրանք լավագույնն են», ասել է Էլարդայսը:

Նմանատիպ նյութեր