211652_close_icon
views-count12269 դիտում article-date 13:39 14-08-2018

«Լիվերպուլը» ոստիկանություն է ուղարկել տեսանյութ, որտեղ Սալահը ղեկին նստած խոսում է բջջայինով

Անգլիական ոստիկանությունը հայտնել է, որ «Լիվերպուլը» իրենց տեսանյութ է ուղարկել, որտեղ թիմի առաջատար Մոհամեդ Սալահը մեքենա վարելիս օգտվել է բջջային հեռախոսից: «Լիվերպուլում» հաստատել են, որ սկզբից իրավիճակը քննարկել են խաղացողի հետ, իսկ հետո ոստիկանությանը տեղյակ են պահել տեսանյութի և դրա հայտնվելու հանգամանքների մասին: Մնացածը կքննարկվի թիմի ներսում: Ոչ ակումբը, ոչ խաղացողը այս հարցով մեկնաբանություններ չեն տալու: «Մեզ հայտնել են տեսանյութի մասին, որտեղ ֆուտբոլիստը մեքենա վարելիս հավանաբար օգտվում է բջջային հեռախոսից: Այն փոխանցվել է համապատասխան գերատեսչություն: Շնորհակալություն տեղեկության համար», հայտնում է Մերսիսայդի ոստիկանությունը:

Նմանատիպ նյութեր