211652_close_icon
views-count6438 դիտում article-date 13:33 14-08-2018

Ռոբերտ Քոչարյանի հետ շատերն են աշխատել, և դա խոչընդոտ չի, որ պարտականությունները չկատարեն. Գլխավոր դատախազություն. News.am

Դեռեւս Վերաքննիչ դատարանի որոշումը չենք ստացել, մեկ–երկու օրվա ընթացքում որոշումը կստանանք, այդ հարցը կքննարկենք, եւ այդ որոշման մեջ նշված հարցերի հետ կապված համահունչ բողոք կտանենք։ Այդ մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության Հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ Վահագն Մուրադյանը, պատասխանելով ակտիվիստների հարցերին, ովքեր «Էրեբունի պլազա»–ում երկրորդ նախագահի ասուլիսը տապալելուց հետո բողոցի ակցիա կազմակերպեցին Գլխավոր դատախազության մոտ։ Մուրադյանն ասաց, որ Գլխավոր դատախազության դիրքորոշումը Վերաքննիչ դատարանում հայտնել են, որ երբ որ կստանան որոշումը, որոշման համահունչ բողոք կտանեն։ Հարցին, արդյոք Գլխավոր դատախազությունը ներկայացրել է բացարկ դատավորին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն աշխատել է երկրորդ նախագահի աշխատակազմում, Մուրադյանն ասաց, որ բացարկի միջնորդություն չի ներկայացվել. «Մենք դատարանում ունեցել ենք մեր ներկայացուցիչը, այդ բացարկի հարցը քննարկվել է եւ մենք բացարկի միջնորդություն չենք ներկայացրել։ Եթե բացարկի միջնորդություն չենք ներկայացրել, ուրեմն համարել ենք, որ դրա հիմքը չկա»։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/466271.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր