211652_close_icon
views-count2013 դիտում article-date 10:22 14-08-2018

Էրդողանը հայտարարել է Անկարայի «մեջքին հարված հասցնելու» ԱՄՆ-ի մտադրության մասին․ Hürriyet

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է Անկարայի «մեջքին հարված հասցնել», հաղորդում է Hurriyet պարբերականը: «Մենք Միասին ՆԱՏՕ-ի կազմում ենք, բայց դուք փորձում եք ձեր ռազմավարական գործընկերոջ մեջքին հարված հասցնել»,- ասել է նախագահը: Նա ավելացրել է, որ նման վերաբերմունքը չի կարող ընդունվել: Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան տնտեսական շրջափակման մեջ է հայտնվել: Օգոստոսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կրկնակի բարձրացրել է թուրքական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը: Այժմ դրանք կկազմեն համապատասխանաբար 50 և 20 տոկոս: Թուրքական լիրան իջել է նվազագույն մակարդակի, իսկ Թուրքիայի ԿԲ-ն մտադիր է մոտ 10.45 մլրդ դոլար հատկացնել շուկայի իրավիճակի կարևգավորման համար: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան իր համար նոր ընկերներ և դաշնակիցներ կգտնի, եթե ԱՄՆ-ն չհրաժարվի Անկարայի դեմ միակողմանի քաղաքականությունից:

Նմանատիպ նյութեր