211652_close_icon
views-count4104 դիտում article-date 09:33 14-08-2018

Կասպից ծովի նավթով հարուստ ընդերքը կիսելու շուրջ բանակցություններն առջևում են․ «Ամերիկայի ձայն»

Կասպից ծովի ափամերձ հինգ երկրները`Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը, Ռուսաստանն ու Թուրքմենստանը Խորհրդային Միության փլուզումից ի վեր միմյանց միջև ծագած խնդիրը լուծեցին կիրակի օրը ստորագրած պայմանագրով: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4526805.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Ծովի ավազանը պարունակում է նավթի ու բնական գազի մեծ պաշարներ ե՛ւ ծովի ընդերքում ե՛ւ ափամերձ տարածքում: Գլխավոր խնդիրը ստորջրյա տարածքներում պաշարների պատկանելության շուրջ էր: Քանի որ Միության փլուզումից հետո չէր անցկացվել ջրային տարածքի սահմանագծում, ստորջրյա պաշարների արդյունահանումը դադարեցված էր: Ռուսաստանի նախագահի խոսքերով, միջազգային այս պայմանագիրը Կասպից ծովի պաշարների կիրառման և պահպանման մասին մանրամասն ու համապարփակ կանոնների ու պարտավորությունների փաթեթ է: Իրանի նախագահն ասել է, թե Կասպից ծովը պատկանում է Կասպյան երկրներին: Նրա խոսքերով, «Ափամերձ երկրներից բացի այլ երկրներ չունեն այստեղ ռազմական բազաներ կառուցելու, դրանք այլ երկրների համար հասանելի դարձնելու, ռազմական նավեր, ավիակիրներ ու սուզանավեր նավարկելու, ծովի վրայով ռազմաօդանավերի թռիչքներ իրականացնելու և նույնիսկ բեռներ փոխադրելու իրավունք»: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ասել է, որ կնքված պայմանագիրը կերաշխավորի տարածաշրջանի անվտանգությունը, կայունությունն ու բարգավաճումը: Այս փուլում կողմերը համաձայնվել են իրականացնել խաղաղ համագործակցություն: Իսկ ծովի նավթով հարուստ ընդերքը միմյանց միջե կիսելու շուրջ բանակցությունները դեռևս առջևում են:

Նմանատիպ նյութեր