211652_close_icon
views-count6770 դիտում article-date 09:21 14-08-2018

ՀՀ-ից թալանված և արտերկիր տեղափոխված միջոցների վերադարձի համար տարիներ կպահանջվեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նամակ էր ուղարկել Համաշխար­հային բանկին Հայաստանից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով: Միայն թե փոխվարչապետի նախաձեռնած գործըն­թացն այնքան էլ հեշտ չի իրականացվելու և բավական երկար ժամանակ է պահանջում: «Ժողովուրդ» օրա­թերթի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը հայտարարել է, թե այդ գործընթացը կարող է տարի­ներ տևել: «Ընթացակարգերը ենթադրում են նախ ուսումնասիրություն այն հիմքերի, որը ներկայացնում է տվյալ երկրի կառավարությունը և բնականաբար ձևավորվում է որոշակի հանձնախումբ, որը ժամանակի ըն­թացքում պետք է ուսումնասիրություններ իրականացնի թե´ տվյալ երկրում և թե´ այն ենթադրյալ երկրներում և համակարգերում, որտեղ կարող են թաքնված կամ ներդրված լինել տվյալ միջոցները»,- ասել է նա՝ ընդգ­ծելով, որ 6 տարուց շուտ դժվար է արդյունք ակնկալել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր