211652_close_icon
views-count21231 դիտում article-date 23:53 13-08-2018

Արտակարգ դեպք Երևանում․ հրդեհ է բռնկվել «Ինտերստանոկ» ԲԲԸ-ին պատկանող Կոմպրեսատորների գործարանում․ ժամանել են մի քանի մարտական հաշվարկ հրշեջներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, օգոստոսի 13-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայի թիվ 10/2 հասցեում գործող «Ինտերստանոկ» ԲԲԸ-ին պատկանող Կոմպրեսատորների գործարանի օդի կոմպրեսատորների շինությունում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են թիվ 7, 2, 3, 6 և 4-րդ հրշեջ-փրակարարական ջոկատներից։ ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ կիրավիճակների արագ արձագանքման խմբի ծառայողները։ Հրդեհը մարվել է հրշեջների և տեղի աշխատակիցների ուժերով։ Պարզվել է, որ այրվել է շինության տանիքը, ինչպես նաև ներսում գտնվող 2 հատ օդի կոմպրեսատոր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Հրդեհի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության աղետների բժշկության հերթապահ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ։ Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր