211652_close_icon
views-count12972 դիտում article-date 23:51 13-08-2018

Ուեյն Ռունիի հերոսությունը խաղի վերջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի հավաքականի նախկին խաղացող, ներկայումս «Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին դարձել է MLS-ի` «Օռլանդոյի» հետ խաղի գլխավոր հերոսը (3:2): 90+6-րդ րոպեին Ռունին սեփական կիսադաշտում գերազանց սահանկմամբ թույլ չի տվել, որպեսզի մրցակցի խաղացողը գրավի դատարկ դարպասը, տիրել է գնդակին, այն փոխանցել թիմակից Լուսիանո Ակոստային, որը գլխի հարվածով խփել է հաղթական գնդակը: Արդյունքում Ռունին դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Ակոստան հեթ-տրիկ է ձևակերպել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր