211652_close_icon
views-count5121 դիտում article-date 22:38 13-08-2018

Թուրքիայում սկսել են հետապնդել սոցցանցերում տնտեսական ճգնաժամի մասին հրապարակումներ անողներին

Թուրքիայում սկսել են հետապնդել սոցցանցերի այն օգտատերերին, որոնք քննադատական հրապարակումներ են կատարել երկրի իշխանությունների գործունեության վերաբերյալ՝ կապված թուրքական լիրայի՝ դոլարի դիմաց ռեկորդային անկման հետ։ Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, թուրքական հատուկ ծառայությունները մանրակրկիտ ստուգումներ են անցկացրել, ինչի արդյունքում հետաքննություն է սկսվել 346 սոցիալական հաշվի վերաբերյալ։ Երկրի տնտեսական վիճակի վերաբերյալ խուճապահար ու քննադատական հրապարակումների հեղինակները մեղադրվում են «սադրիչ» գործողություններով ժողովրդի մեջ ապատեղեկատվություն տարածելու ու անհիմն խուճապ բարձրացնելու համար։

Նմանատիպ նյութեր