211652_close_icon
views-count2122 դիտում article-date 21:24 13-08-2018

Բակո Սահակյանը ՀԲԸՄ նախագահի և ԱՀԱ փոխնախագահի հետ քննարկել է Արցախի պետհամալսարանի նոր մասնաշենքի կառուցման հարցը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 13-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին և Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին: Տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել Արցախի պետական համալսարանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցման գործընթացին: Նախագահը կարևորել է նախագծի իրականացումը՝ ընդգծելով, որ ժամանակակից պայմաններին համապատասխանող ենթակառուցվածքները կարևոր ներդրում կունենան մայր բուհում գիտակրթական մակարդակի բարձրացման գործում:

Նմանատիպ նյութեր