211652_close_icon
views-count2855 դիտում article-date 20:38 13-08-2018

Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը «Լիդիան Արմենիա»–ի տնօրենին խնդրել է աշխատակիցներին չազատել աշխատանքից

Օգոստոսի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը հեռախոսազրույց է ունեցել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանի հետ, խնդրել, որ մինչև աշխատանքային խմբի ուսումնասիրության ավարտը աշխատակիցները չազատվեն աշխատանքից: Ալոյանը խոստացել է մինչև վաղը հարցը քննարկել տնօրենների խորհրդի նիստում: Տեղեկացրել են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այսօր՝ ավելի վաղ, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը ընդունել է կառավարության շենքի առջև բողոքող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներին: Աշխատակիցները ներկայացրել են իրենց մտահոգությունները, հայտնել, որ արդեն 53 օր է՝ չեն կարողանում աշխատանքի ներկայանալ և ընկերությունից արդեն ստացել են ծանուցագրեր, որ հնարավոր է՝ աշխատանքից ազատվեն: Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը նախ կոչ է արել քաղաքացիներին երկուստեք բացառել բռնությամբ խնդիրներ լուծելու որևէ դրսևորում և խնդրել սպասել մինչև ամսվա ավարտ աշխատանքային խմբի եզրակացությանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին մեկնարկել է աշխատանքային խմբի գործունեությունը և ըստ աշխատակարգի՝ ուսումնասիրությունները պետք է տևեն 12 օր, որից հետո պետք է ամփոփվեն արդյունքները և ներկայացվեն վարչապետին:

Նմանատիպ նյութեր