211652_close_icon
views-count2922 դիտում article-date 20:13 13-08-2018

ՀՅԴ ներկայացուցիչներն Հայաստանում ՌԴ դեսպանատանը հանդիպել են դեսպան Կոպիրկինի հետ

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը օգոստոսի 13-ին Ռուսաստանի դեսպանատանը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Տեղեկացնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրման և իրավիճակի լարման անթույլատրելիության հարցերին: Երկուստեք կարևորվել է պատմականորեն ձևավորված բարեկամության խորացման և տարբեր ոլորտներում դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական զարգացումներով պայմանավորված նոր իրողություններին, երկու ռազմավարական գործընկեր երկրների միջև բոլոր մակարդակներում փոխըմբռնման և վստահության ամրապնդմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկմանը։

Նմանատիպ նյութեր