211652_close_icon
views-count2197 դիտում article-date 19:59 13-08-2018

Մերկելը օգոստոսի 18-ին Մեզեբերգ ամրոցում կընդունի Պուտինին

Օգոստոսի 18-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին օգոստոսի 13-ին հայտարարել է կառավարության մամլո քարտուղար Շտեֆեն Զայբերտը: Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/%D0%BC%D0%B5%D1%80%D0%BA%D0%B5%D0%BB%D1%8C-%D0%BF%D1%80%D0%B8%D0%BC%D0%B5%D1%82-%D0%BF%D1%83%D1%82%D0%B8%D0%BD%D0%B0-18-%D0%B0%D0%B2%D0%B3%D1%83%D1%81%D1%82%D0%B0/a-45060428]Deutsche Welle[/url]-ն։ Մերկելի և Պուտինի հանդիպումը տեղի կունենա Մեզեբերգ ամրոցում, Գերմանիայի կառավարության նստավայրում, Բեռլինի մոտ: Բանակցությունների թեմաները կլինեն «արտաքին քաղաքականության արդիական հարցերը», մասնավորապես` Սիրիայում պատերազմը, Ուկրաինայի արևելքում հակամարտությունը, ինչպես նաև էներգետիկ ոլորտը:

Նմանատիպ նյութեր