211652_close_icon
views-count3968 դիտում article-date 19:32 13-08-2018

Ադրբեջանցի քաղբանտարկյալ Իլգար Մամեդովն ազատ է արձակվել

Ադրբեջանի Շեքիի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել «Հանրապետական այլընտրանք» (ՌԵԱԼ) ընդդիմադիր կուսակցության նախագահ Իլգար Մամեդովին պայմանական հիմքերով ազատ արձակելու մասին: Վերջինս, մինչև այս պահը նախատեսված 7 տարուց 5-ը բանտում է անցկացրել: Հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մամեդովը դատապարտվել էր 2013թ-ին Ադրբեջանի հյուսիսում գտնվող Իսմայիլի քաղաք մեկնելուց հետո, որտեղ այդ պահին հասարակական անկարգություններ էին տեղի ունենում: Սկզբում նրան անկարգությունների կազմակերպման և ոստիկանությանը դիմադրելու մեղադրանք էր առաջադրվել, իսկ ավելի ուշ առաջին հոդվածը փոխարինվել էր ավելի ծանր հոդվածով՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում, որոնք համակցվել են հրդեհումներով և ավերածություններով: Այս ամբողջ ժամանակահատվածում Իլգար Մամեդովն Ադրբեջանում գլխավոր քաղաքական բանտարկյալն էր համարվում, և նրան պահանջում էին ազատ արձակել շատ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Amnesty İnternational-ը: 2018թ-ի հուլիսի սկզբին Ադրբեջանի Գերագույն դատարանը, քննելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կատարումը, չեղարկեց դատավճիռն ու գործն ուղարկեց Շեքիի վերաքննիչ դատարան վերաքննության:

Նմանատիպ նյութեր