211652_close_icon
views-count3793 դիտում article-date 17:00 13-08-2018

Ախթալայի եկեղեցում ղողանջել է ուկրաինահայ բարերարների նվիրած զանգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, օգոստոսի 12-ին, երկարամյա դադարից հետո՝ զանգը ղողանջել է: Ինչպես հաղորդում է [url=http://ua-report.info/news/axtalayi_ekeghecowm_ghoghanjel_e_owkrainahay_barerarneri_nvirac_zangy/2018-08-13-2041#]AnalitikaUA.net[/url] կայքը, այս մասին տեղեկացրել է Տեր Հեթում քահանա Թարվերդյանը: Քահանան օրն անվանել է պատմական և շնորհակալություն է հայտնել Պետրոսյան և Մկրտչյան ընտանիքներին, ինչպես նաև Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանին և նրա տեղակալ Դավիթ Մկրտչյանին: Ուկրաինահայ մեկենասները 2017 թվականի աշնանը Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն նվիրել են հնագույն զանգ: Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանքներ է իրականացնում ազգային պատմական արժեքների տարածման ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր