211652_close_icon
views-count6358 դիտում article-date 11:42 13-08-2018

Ծառայողական քննություն կանցկացվի. ՊԵԿ-նախագահը՝ Արտաշատում բողոքի ակցիա իրականացնող առևտրականներին. Tert.am

11.08 Րոպեներ առաջ ցուցարարներին մոտեցավ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Եկել եմ՝ տեղեկանամ, ժողովուրդ ջան, ինչ խնդիրներ ունեք»: Ի պատասխան՝ ցուցարարները կրկնեցին, որ գանձումների բաժնի պետ Ռաշիդ Մախմուդյանը տեռորի է ենթարկում ողջ Արտաշատը: «Բառիս բուն իմաստով, անկախ նրանից՝ ինչ խանութ է… բայց ուզում են փակել բոլորին: Գործողությունները. 13-14 հոգով մտնում են ստուգումների, խանութում 300 հազարի ապրանք կա, նայում ես՝ ծխախոտ չկա, մարդը գումար չունի՝ խանութը լցնի, բայց տվյալ խանութների վրա մինչև 5-6 հարյուր հազար դրամ ակտ են գրում: Այսինքն՝ եթե մարդն ի վիճակի է 5-6 հարյուր հազար ակտ մուծելու, կարող էր դնել իր խանութում եղած 300 հազարի ապրանքի վրա, մինչև մեկ միլիոնի շրջանառություն կունենար, գոնե մի երկու կոպեկ կաշխատեր, տուն տաներ».-պատմեց արտաշատցի խանութպանը: ՊԵԿ նախագահն էլ հետաքրքրվեց՝ իսկ ինչպե՞ս են գալիս՝ հանձնարարագրո՞վ, թե՞ առանց դրա: Տղամարդն ասաց, որ հանձնարարագրով գալիս են «ՀԴՄ բռնելու, բայց դա չի ստացվում, չեն կարողանում ակտ գրել, ուրեմն անցնում են աշխատուժ ստուգելու»: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/08/13/artashat/2765112]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր