211652_close_icon
views-count137381 դիտում article-date 22:53 12-08-2018

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Էջմիածնում. Արմավիրի բանտի բանտախցում կախված վիճակում հայտնաբերված կալանավորի հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին. նրանց հույսը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, օգոստոսի 12-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էջմիածնի հիվանդանոցի բակում են հավաքվել Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, 42-ամյա Վասիլե Գրույանի հարազատները, ովքեր պահանջում են, որպեսզի դիահերձարանում վերջինիս դիահերձող բժիշկները իրենց սպառիչ պատասխան տան դիահերձման արդյունքների վերաբերյալ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Վ. Գրույանի մայրը ասում էր. «Թե ես, թե մեր ընտանիքի անդամներն ու հարազատները չենք հավատում պաշտոնական այն վարկածին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ինքնասպան է եղել Վասիլեն: Նա այն մարդը չէր, որ այդ քայլին դիմեր: Մենք ունենք կասկածներ, որ «Արմավիր» ՔԿՀ-ում նրա և մի քանի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ու իմ տղային սպանել են, հետո ՔԿՀ-ի 5-րդ կորպպուսի թիվ 514 բանտախցում կախել են ու անունը դրել, թե ինքնասպան է եղել: Նա ինչո՞ւ պետք է ինքասպան լիներ, երբ թե գործը քննող քննիչը, թե՝ փաստաբանը, նրան ասել էին, որ 2 օրից ինքը ստորագրությամբ ազատ է արձակվելու: Մեր փաստաբանը դիմել էր դատարան, որպեսզի որպես խափանման միջոց, գրավի դիմաց նրան ստորագրությամբ ազատ արձակեին: Անգամ մենք գիտեինք, որ հարուցված քրեական գործը կարճվելու է, քանի որ վիճաբանությունը տեղի էր ունեցել 2017 թվականի ապրիլի 17-ին, ու քննիչի որոշմամբ ՝ ՀՀ քրօրի 112 հոդվածի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Իմ տղան երբեք էլ փախած չի եղել: Առանց խոչընդոտի տեղաշարժվել է, սակայն Էջմիածնի քննչական բաժնի քննիչը հետախուզում է հայտարարում ու ոստիկաններն էլ պարտավոր էին տղայիս տեղն իմանալով, բերման ենթարկեին: Արտասահմանից տղայիս բերում են այս տարվա օգոստոսի 6-ին՝ Ռումինիայից: Օգոստոսի 8-ին տղաս ինքնավնասում է կատարում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Այդ պահին շենքում է լինում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ով տեղեկանում է կատարվածի մասին: Իսկ արդեն օգոստոսի 10-ին մեզ հայտնում են, որ տղաս ինքնասպան է եղել: Արդարադատության նախարարի բարի կամքի դրսևորման արդյունքում մինչ այդ «Արմավիրի» բանտում հանդիպել եմ տղայիս, ով ինձ ասում էր. «Մամ ջան, ինձ ուզում են սպանեն»: Խնդրել եմ, որ նրան տանեն այլ խուց, կամ վերցնեն բժիշկների հսկողության տակ, սակայն բերդի ղեկավարությունը, չգիտես ինչու, թե իմ, թե տղայիս խնդրանքները անտեսել է: Մենք գիտենք, որ որդուս հետ չենք բերի, բայց ուզում ենք անաչառ քննություն կատարվի, իրականությունը ջրի երես դուրս գա ու դրա համար դիմում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: Դուք կարող եք բացահայտել այդ դեպքի բոլոր հանգամանքները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, հակառակ դեպքում, եթե իրականությունը քողարկվի, նույն «Արմավիրի» բանտում էլի նմանատիպ դեպքեր կլինեն, քանի որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ»: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը խնդրի վերաբերյալ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր