211652_close_icon
views-count23262 դիտում article-date 15:59 12-08-2018

ՌԴ-ն և Իրանը համաձայնեցին ավելի շատ էներգակիր ռեսուրսներ զիջել Ադրբեջանին. Աշոտյանը Կասպյան համաձայնագրի մասին

Ադրբեջանի համար մաքսիմալ ընդունելի բաժանում տեղի ունեցավ, և նա կարող է առավել մեծ ծավալով հետազոտել Կասպյան ափեզրը և առավել մեծ քանակությամբ էներգակիրներ արտահանել ապագայում։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի ղեկավարների կողմից այսօր ստորագրված [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/12/1102928/]համաձայնագրին[/url]՝ Կասպյան ծովի կարգավիճակի վերաբերյալ։ Աշոտյանն առանձնացրել է Հայաստանի համար մի քանի դրույթներ, որոնք, իր գնահատմամբ՝ մարտահրավերներ են պարունակում: «1. Ադրբեջանի համար մաքսիմալ ընդունելի բաժանում տեղի ունեցավ, և նա կարող է առավել մեծ ծավալով հետազոտել Կասպյան ափեզրը և առավել մեծ քանակությամբ էներգակիրներ արտահանել ապագայում։ 2. Տրանսկասպյան գազամուղի կառուցումը, որ կմիացնի Ադրբեջանի և Թուրքմենստանի արտահանող ենթակառուցվածքը, կարող է կառուցվել միայն բոլոր հինգ կողմերի համաձայնությամբ։ Այս դրույթը խիստ կարևոր է Ռուսաստանի և Իրանի համար։ 3. Կասպյան ավազանում կարգելվի երրորդ կողմի ռազմական ներկայությունը, ինչը նույնպես ձեռնտու է Ռուսաստանին և Իրանին։ 4. Փաստացի Ռուսաստանն ու Իրանը համաձայնեցին ավելի շատ էներգակիր ռեսուրսներ զիջել Ադրբեջանին ռազմավարական և երկարաժամկետ երաշխիքների դիմաց, ինչը դե ֆակտո ամրացնում է մեր հարևանների միջև եղած կապերը։ 5. Ներքին քաղաքական արհեստական օրակարգով տարվելը կարող է ծանր նստել մեզ վրա, եթե միջազգային հարթակներում տեղի չունենա ազգային քաղաքական կապիտալի բյուրեղացում և կոնսոլիդացիա»,- ընդգծել է Արմեն Աշոտյանը գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր