211652_close_icon
views-count18959 դիտում article-date 13:49 12-08-2018

Ռուսաստանը բարբարոսաբար է վարվում մեզ հետ, ԵՏՄ շրջանակում, կարծես՝ նրա վասալներն ենք. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանին հանդիմանում է անբարեխիղճ մրցակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակում պարտավորությունների չկատարման համար: Նա այս մասին հայտարարել է նախօրեին «Գոմսելմաշ» ԲԲԸ այցելության ժամանակ, փոխանցում է [url=http://www.belta.by/president/view/lukashenko-uprekaet-rossiju-v-nedobrosovestnoj-konkurentsii-313667-2018/]belta.by[/url]-ն: «Ես ցանկանում եմ պահպանել «Գոմսելմաշը»: Մենք հիմա ծանր ժամանակահատվածում ենք՝ ռուսները մեր հանդեպ բարբարոսաբար են վարվում, այս մասին հրապարակայնորեն եմ ասում: Նրանք մեզնից ինչ-որ բան են պահանջում, կարծես՝ նրանց վասալներն ենք, իսկ ԵՏՄ շրջանակում, որի կազմ մեզ հրավիրել են, չեն ցանկանում իրենց պարտավորությունները կատարել: Ահա և նրանք էլ ստեղծում են ոչ մրցակցային իրավիճակը»,- հայտարարել է Բելառուսի առաջնորդը: Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Ռուսաստանում ԱՄՆ-ին և Արեւմուտքին հանդիմանում են «ոչ մրցակցային առավելություն» ստեղծելու համար: «Իսկ իրենք էլ մեզ համար են նույնպիսի ոչ մրցակցային պայմաններ ստեղծում: Սա, թերևս, Ռուսաստանի նախագահի հետ մեր զրույցի թեման կլինի: Մեզ Արևմուտքից սեղմում են տարբեր «դասային LEXION-ներով» և այլն, և մեզ, ցավոք, Արևելքից էլ մեր ավագ եղբայրն է սեղմում, որն իրեն մրցակցության մեջ անբարեխիղճ է պահում: Նրանք ամեն կերպ աջակցում են իրենց «Ռոստսելմաշին», սուբսիդավորում են՝ խախտելով ԵՏՄ-ում մեր պայմանավորվածությունները: Սա ճիշտ չէ, անարդարացի է, և այս խնդիրը մենք չենք հանում բելառուսա-ռուսական՝ կառավարությունների և նույնիսկ նախագահների մակարդակով բանակցությունների օրակարգից»,- շեշտել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նմանատիպ նյութեր