211652_close_icon
views-count4003 դիտում article-date 13:31 12-08-2018

Մանչեսթերում հրաձգության հետևանքով 10 մարդ է վիրավորվել

Բրիտանական Մանչեսթեր քաղաքում տեղի ունեցած հրաձագության հետևանքով 10 մարդ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հաղորդում է [url=https://news.sky.com/story/ten-in-hospital-after-manchester-shooting-11470695]Sky News[/url] հեռուստաընկերությունը։ Միջադեպը տեղի է ունեցել Մոս Սայդ շրջանում՝ քաղաքի հարավային հատվածում: Դեպքի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացվում, ոստիկանությունը հարցաքննում է վկաների, ուսումնասիրում է տեսախցիկների ձայնագրությունները: Ոստիկանության ղեկավար Դեբի Դուլին հայտնել է, որ հրաձգությունից մի քանի ժամ առաջ քաղաքի այդ հատվածում անցկացվել է Կարիբյան կառնավալը, ինչի արդյունքում փողոցները մարդաշատ են: «Հիմա հիվանդանոցում է մի քանի մարդ տարբեր վնասվածքներով, սակայն, բարեբախտաբար, նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր