211652_close_icon
views-count4033 դիտում article-date 11:37 12-08-2018

ԱՄՆ կոնգրեսական Թեդ Լյուն Թրամփին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ կոնգրեսական Թեդ Լյուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա այդ մասին գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով նաև Թուրքիայից ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերի բարձրացման՝ Թրամփի որոշմանը: «Ես համաձայն եմ նախագահ Թրամփի հետ։ Թուրքիան ձգտում է ավտորիտարիզմի եւ գնալով ավելի հակաամերիկյան է դառնում։ Մեզնից շատերը պնդել են, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի։ Ես կոչ եմ անում Թրամփին անել դա: ԱՄՆ–ն չպետք է շարունակի անտեսել պատմական փաստերը»,– նշել է կոնգրեսականը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Թուրքիայից ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերի չափը բարձրացնելու մասին:

Նմանատիպ նյութեր