211652_close_icon
views-count12048 դիտում article-date 10:21 12-08-2018

Այսօր Երիտասարդության միջազգային օրն է

Ամեն տարի օգոստոսի 12-ին նշվում է Երիտասարդության միջազգային օրը (International Youth Day)` նպատակ ունենալով հիշեցնել երիտասարդների դերը աշխարհի զարգացման եւ կառուցման գործում, ինչպես նաեւ նրանց առջեւ կանգնած ամենօրյա խնդիրների մասին: Այն հիմնադրվել է ՄԱԿ ԳԱ կողմից 1999 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Լիսաբոնում 1998 թվականի օգոստոսի 12-ին անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ: Աշխարհում առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000-ի օգոստոսի 12-ին: Այսօր աշխարհում ռեկորդային թվով երիտասարդներ են ապրում՝ մոտավորապես 1,8 միլիարդ 10-24 տարեկան երեխաներ եւ դեռահասներ: 10 երեխայից մեկը գտնվում է հակամարտության գոտում, ավելի քան կես միլիարդը աղքատության մեջ, իսկ նրանցից 24 միլիոնը դպրոց չի գնում: Ամեն օր մոտ 30 հազար երեխա մահանում է աղքատությունից: Երիտասարդները կազմում են աշխարհի աշխատուժի մեկ քառորդը, գործազուրկների կեսը երիտասարդներ են:

Նմանատիպ նյութեր