211652_close_icon
views-count8623 դիտում article-date 22:35 11-08-2018

Արայիկ Հարությունյան. Դրվեց նոր Հայաստանի նոր ճամբարի մոդելը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր Արցախի իմ գործընկեր Նարինե Աղաբալյանի հետ միասին սկիզբ դրեցինք նոր համատեղ ճամբարային նախագծի, որի նպատակն է ապահովել Հայաստանի և Արցախի պատանիների սերտ շփումը, կազմակերպել մարզական միջոցառումներ, սովորեցնել ռազմական մի շարք հմտություններ, սովորել ապրել վրանային պայմաններում՝ բարդ տեղանքում, կարողանալ համատեղ հաղթահարել բարդ իրավիճակները, շփվել արվեստի ու արվեստի ներկայացուցիչների հետ, լավ ժամանակ անցկացնել ամառային ամիսներին։ Այս մոդելը գործելու է առաջիկա տարիներին։ Երբ կասեցրեցինք «երկրապահի» ճամբարների ֆինանսավորումը, մեղադրանք հնչեցրին, թե ռազմական դրության մեջ գտնվող երկրում ռազմահայրենասիրական ճամբարները կարևոր են։ Վերոգրյալը պատասխանն է այդ քննադատությանը։ Մեր ճամբարներում կրթվելու են արժանապատիվ, խիզախ, հայրենասեր պատանիներ։ Հ.Գ. Մեծ պատիվ է աշխատել տիկին Աղաբալյանի հետ, ով իր գործի գիտակ է։ Հ.Գ. Ճամբարում նվագեց Թավշյա քառյակը, որը կազմված է Հայաստանի ու Արցախի երաժիշտներից ու ձեզ հայտնի է հեղափոխության ժամանակ կատարումներով», նշել է նախարարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր