211652_close_icon
views-count4561 դիտում article-date 23:26 11-08-2018

Թրամպը ՀԴԲ-ի նախկին ղեկավարին և նրա աշխատակիցներին անվանել է «ծաղրածուներ»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի (ՀԴԲ) նախկին ղեկավար Ջեյմս Կոմիին, նրա տեղակալ Էնդրյու Մաքեյբին և ևս երկու նախկին աշխատակիցների անվանել է «ծաղրածուներ և անհաջողակներ»: «Արդյո՞ք ՀԴԲ-ն երբևիցե կվերականգնի իր երբեմնի հեղինակությունը, որը խիստ սասանվել էր Կոմիի, Մաքեյբիի, Ստրժոկի և վերջինիս հրաշալի սիրուհի Լիզա Փեյջի կողմից: Այս ծաղրածուների և անաջողակների պատճառով ՀԴԲ-ում այնքան հիանալի մարդկանց է վնաս հասցվել», գրել է Թրամպը իր թվիթերում: Թրամպը նաև հարց է բարձրացրել, թե ինչու ՀԴԲ-ն չի ներկայացնում Մաքեյբի հաղորդագրությունները՝ հասցեագրված Judicial Watch իրավապաշտպան կազմակերպությանը: Պետության ղեկավարի խոսքերով, ՀԴԲ-ի նախկին փոխտնօրեն Մաքեյբիի կինը խոշոր գումարներ էր ստացել Հիլարի Քլինթոնի օգնականներից՝ 2016թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ:

Նմանատիպ նյութեր