211652_close_icon
views-count9635 դիտում article-date 19:36 11-08-2018

ՓՊ-ն դադարեցրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանի արտոնագիրը. վերջինս բողոքարկելու է

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքի իր [url=https://www.facebook.com/profile.php?id=1327886913]էջում[/url] գրել է. «Նոր համացանցից տեղեկացա, որ փաստաբանների պալատի խորհուրդը դադարեցրել է իմ փաստաբանական արտոնագիրը: Զոհրաբյանը փորձում է հասնել իր համար այդքան բաղձալի նպատակին և վերջնականապես պատռեց իր դիմակը: Արտոնագրիս գործողությունը դրանով չի դադարում, նման որոշումները ուժի մեջ են մտնում մեկ ամիս հետո, որի ընթացքում կարող են բողոքարկվել դատարան: Բնականաբար բողոքարկելու եմ և մինչև վերջնական դատական ակտը արտոնագիրս ուժի մեջ է, առնվազն դեռ 1 կամ 1.5 տարի, ուստի հաճախորդներս կարող են չանհանգստանալ: Ինչ վերաբերում է պալատին և դրա ղեկավարի կերպարին, ապա իմ կարծիքով ողջամիտ հանրության համար արդեն վաղուց ամեն ինչ պարզ է և հասկանալի: պալատը պետք է կազմալուծվի որպես ավազակապետության մնացորդ և ստեղծվեն լրիվ նոր, այլ սկզբունքներով կառույցներ, հակառակ դեպքում փաստաբանությունը այս երկրում պարզապես կոչնչանա: Հավատացեք, երբեք թույլ չեմ տա նման ելք և պայքարելու եմ մինչև վերջ», նշել է փաստաբանը:

Նմանատիպ նյութեր