211652_close_icon
views-count31891 դիտում article-date 18:20 11-08-2018

Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հարցով զանգերի վերաբերյալ. «Լուրջ ե՞ք ասում». Tert.am

Տավուշի մարզ կատարած այցը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց լրագրողների հետ հարցուպատասխանով, որի շրջանակում էլ հայտարարեց՝ Հայաստանի Հանրապետությունում կոալիցիա չկա: Սա նրա պատասխանն էր հարցին, թե ինչ կարծիքի է այն մասին, որ ազգային համաձայնության կառավարությունում կոալիցիայի մաս կազմող «Դաշնակցությունը» քաղաքական որակեց ՀՀ երկրորդ նախագահի կալանավորումը, «Այսինքն՝ դա թյուրըմբռնում է, մենք փորձ ենք արել Ազգային համաձայնության կառավարություն ձևավորել, ով իրեն դուրս է զգում Ազգային համաձայնությունից, մենք ոչ մեկին չենք բռնել և չենք պահում,»-հայտարարեց Վարչապետը: Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի հարցով Նիկոլ Փաշինյանը զանգեր ստացել է, վերջինս հարցով պատասխանեց՝ լո՞ւրջ եք ասում: Փաշինյանի բրյուսելյան այցից հետո շատ է խոսվում, որ Հայաստանը Եվրամիությունից շատ լուրջ աջակցություն է ակնկալում, հատկապես ենթակառուցվածքների: Լրագրողի հարցին ու դիտարկմանը, որ ոչ պաշտոնապես շրջանառվում է մինչև 1 միլիարդ եվրոյի աջակցության չափ, Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Հիմա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը և կառավարության ներկայացուցիչները Եվրամիության հետ աշխատում են այդ ուղղությամբ, և տպավորություն ունեմ, որ այս աշխատանքը կառուցողական է ընթանում: Եվ հույս ունեմ, որ այդ աշխատանքը արդյունավետ կլինի»: Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանը գումարի վերաբերյալ հարցին չպատասխանեց և հավելեց, որ գումար չի կարող նշել: Խորհրդարանական ընտրությունների ժամկետի վերաբերյալ հարցին էլ ի պատասխան՝ նա ասաց՝ այս պահին կարող եմ ասել, որ հաջորդ ամիս չի լինի: Մանրամասները՝ [url=http://www.tert.am/am/news/2018/08/11/Nikol-Pashinyan/2764442]Tert.am[/url]-ում:

Նմանատիպ նյութեր