211652_close_icon
views-count10629 դիտում article-date 20:20 11-08-2018

Ժոզե Մոուրինյո. Չէի մտածում, որ նման իրավիճակում կհայտնվեի

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ԱՊԼ-ի 1-ին տուրում «Լեսթերի» նկատմամբ տարած հաղթանակից (2:1) հետո անդրադարձել է Անգլիայի տրանսֆերային պատուհանի փակմանը: «Խոսելով տրանսֆերների մասին, պետք է նշեմ, որ այդպիսին է ֆուտբոլային մենեջմենթը: Ֆուտբոլը փոխվում է: Ես հեռահար ծրագրեր ունեի: Եվ ահա ես առաջնության մեկնարկում ինձ մի վիճակում եմ գտնում, երբ շուկան փակ է: Ես հայտնաբերում եմ, որ մի իրավիճակում եմ գտնվում, երբ չէի պատկերացնի, որ կհայտնվեմ: Կարծում եմ, որ այս թեմայով վերջին անգամ եմ խոսում: Թեման սպառված է, շուկան փաակված է, այլևս ոչ մի խոսակցություն այս մասին», ասել է պորտուգալացին: Նշենք, որ Մոուրինյոն խիստ դժգոհ է մնացել մանչեսթերյան ակումբի ղեկավարությունից, որ տրանսֆերային պատուհանի ժամանակ իր առաջարկած խաղացողները ձեռք չեն բերվել:

Նմանատիպ նյութեր