211652_close_icon
views-count68290 դիտում article-date 16:28 11-08-2018

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 27–ամյա վարորդը Խոսրովի անտառում УАЗ-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կան վիրավորներ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ, 27-ամյա Վալերիկ Հովսեփյանը իր վարած УАЗ մակնիշի 26 ՏՍ 550 համարանիշի ավտոմեքենայով Ուրցաձորի վարչական տարածքում՝ Քոլանլու կոչվող հանդամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Հովսեփյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 63-ամյա Բորիս Օսիպյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր