211652_close_icon
views-count5055 դիտում article-date 16:53 11-08-2018

Ռումինիայում կառավարության դեմ բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվել. կա 450 տուժած

Ռումինիայի մայրաքաղաքում ցույցեր են անցկացվել, որոնց մասնակիցները պահանջել են երկրի կառավարությունից ապահովել արդարադատության մարմինների անկախությունը, հարկային և կենսաթոշակային համակարգի բարելավումը: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Բուխարեստում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 60 հազար մարդ: Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել, ինչպես նաև ջրցան մեքենաներ՝ ցույցի մասնակիցներին ցրելու համար, ինչի հետևանքով կա 450 տուժած, որոնցից 70 հոգի հոսպիտալացվել են:

Նմանատիպ նյութեր