211652_close_icon
views-count17833 դիտում article-date 16:03 11-08-2018

Հաղարծինին նվեր եմ բերել՝ 140 000 դոլարանոց մի ծրագիր. Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Հաղարծինի 200-ամյակի միջոցառմանը. Tert.am

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա այցը Տավուշի մարզ: Այսօր իջևանցիների հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Հաղարծին համայնքի 200-ամյակին նվիրված միջոցառմանը: Փաշինյանը նախ շնորհավորեց Հաղարծինի 200-ամյակի կապակցությամբ և հայտնեց, որ 200 ամյակը Հաղարծին գյուղի համար նոր էջ բացի, ինչպես 2018 թվականը հայ ժողովրդի կյանքում նոր էջ է բացել: «Ժողովուրդ ջան, սա նոր Հայաստան է, և նոր Հայաստանում բոլորս իրականությունը պետք է ընկալենք նորովի: Մենք ինքներս մեզ պետք է ընկալենք նորովի, մեր միջավայրը, մեր հնարավորությունները պետք է ընկալենք նորովի և մենք մեր ուժերին պետք է վերաբերվենք նորովի: Մենք պետք է ոչ թե ուրախանանք ունեցած հաղթանակով, այն ամեն հաղթանակից հետո պետք է աշխատենք նոր հաղթանակի վրա: Այսօր չի կարող Հաղարծինն ապրել այնպես ինչպես ապրում էր երեք ամիս առաջ»,-ասաց Փաշինյանը: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/08/11/haghartsin/2764342]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր