211652_close_icon
views-count27374 դիտում article-date 12:10 11-08-2018

Ավտովթար Լոռու մարզում. Ալավերդի քաղաքում բախվել են 2 Niva-ները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստսոի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 33-ամյա Վաչագան Ներկարարյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 35 PX 338 համարանիշի ավտոմեքենայով վազանց է կատարել Լոռու մարզի Ալավերդու բնակիչ, 36-ամյա Աշխարհաբեկ Կարապետյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 95 PP 595 համարանիշի ավտոմեքենային և կորցնելով կառավարումը՝ բախվել է Niva-ի առջևի հատվածին, այնուհետև հարվածել մայթեզրի քարերին և բախվել չգործող բենզալցակայանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 35 PX 338 համարանիշի ավտոմեքենայի ուղևոր, Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնակիչ, 49-ամյա Ալբերտ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի և դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ: Վթարի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ նույն վաշտի հետաքննիչ Սարգիս Գրիոգրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր