211652_close_icon
views-count10160 դիտում article-date 09:43 11-08-2018

Չկա այդպիսի բան, ինձ բացարձակ չեն հարցաքննել․ Սամվել Բալասանյանի քրոջ ամուսինը հերքում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննություն բաժնում հարուցված «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է նաև Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանամյանը, ով քաղաքապետ Սամվել Բալասանյանի քրոջ ամուսինն է և 2006-2012 թվականներին եղել է «Գյումրի-Գարեջուր» գործարանի տնօրենը: Մեկնաբանություն ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Ռուբեն Սանամյանի հետ. «Չկա այդպիսի բան: Ես 2012 թվականից դուրս եմ եկել: Ինձ բացարձակ չեն հարցաքննել»,- նշեց նա: Հիշեցնենք, որ ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընդհանուր առմամբ, «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ, որից մոտ 210 միլիոն դրամ` ակցիզային հարկ, և ավելի քան 150 մլն` շահութահարկ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր