211652_close_icon
views-count10057 դիտում article-date 23:41 10-08-2018

Վարչապետի տիկինը հանդիպում է ունեցել ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մասնավոր այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող՝ Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երեկ հանդիպում է ունեցել ֆրանսիահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29426334.html]«Ազատությունը»[/url]։ Իր ելույթում հիշեցնելով, որ «փոխվել են ժամանակները», Աննա Հակոբյանը ներկայացրել է առաջիկա անելիքներն ու ընդգծել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները վերանայելու անհրաժեշտությունը: «Հայաստանը, դժբախտաբար, քիչ բարեկամ երկրներ ունի աշխարհում, և Ֆրանսիան դրանց մեջ առաջին հորիզոնականներում է: Դա նաև ձեր՝ Ֆրանսիայի հայկական համայնքի ձեռքբերումն է: Ժամանակներն արդեն փոխվում են, նաև մարտահրավերներն են փոխվում: Որոշակի խնդիրներ արդեն լուծվել են, և այսօր, հեղափոխությունից հետո, նոր Հայաստանում կարելի է վերանայել մեր և ձեր անելիքները, գնահատել նոր մարտահրավերները, նոր խնդիրներ դնել և հասնել այդ խնդիրների լուծմանը»,- ասել է վարչապետի տիկինը՝ հավելով, որ այն, ինչ տեղի ունեցավ՝ լավ է, բայց «ամենածանր գործը դեռ առջևում է»: «Հայաստանը չի կարող այդ բեռն իր ուսերին միայնակ տանել և ձեր օգնության կարիքն ունի՝ ինչպես միշտ, ինչպես տարիներ շարունակ»,- ֆրանսահայ համայնքի անդամների հետ հանդիպմանն ասել է Աննա Հակոբյանը: Վերջինս նաև տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա: Հակոբյանը, սակայն, այցի ժամկետները չի հստակեցրել: Տեսանյութն՝ [url=https://www.youtube.com/watch?time_continue=5&v=aYuLRX6o34E]այստեղ[/url]։

Նմանատիպ նյութեր