211652_close_icon
views-count5634 դիտում article-date 22:48 10-08-2018

Պեպ Գվարդիոլա. «Մանչեսթեր Սիթին» այլևս փող չունի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, որ ակումբը այլևս չի կարող տրանսֆերների վրա մեծ փողեր ծախսել: «Թիմը երկու մրցաշրջանում ցույց տվեց ինձ, որ նրան կարելի է վստահել: Այնպես որ վստահ ենք, որ լավ կազմ ունենք: Նախորդ մրցաշրջանում բազմիցս եմ ասել, որ մենք չենք կարող ամեն մրցաշրջանում ծախսեր անել: Մենք այն ժամանակ ծախսեցինք այնքան, որքան պետք էր: Մենք 7-8 խաղացող ունեինք, որոնց պետք էր փոխել: Շատ գոհ եմ թիմից: Նախորդ մրցաշրջանում ասել էի, որ հնարավոր են 1-2 տրանսֆեր, սակայն ակումբն այլևս ծախսելու փող չունի: Այդպես է: Մենք չենք կարող նախորդ մրցաշրջանի պես գումարներ ծախսել: Իսկ մյուս ակումբները, ինչպես տեսաք, խելահեղ փողեր ծախսեցին», ասել է Գվարդիոլան:

Նմանատիպ նյութեր