211652_close_icon
views-count3805 դիտում article-date 19:28 10-08-2018

Ժոզե Մոուրինյո. Պոգբան պատրաստ է աշխատանքի

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Պոլ Պոգբայի վիճակը: «Պոգբան թիմ է վերադարձել երկուշաբթի օրը: Իմ կարծիքով, նա երջանիկ է, հպարտ ու պատրաստ է աշխատանքին: Բացի Պոգբայից, ես զրուցել եմ Լինգարդի, Ֆելայնիի և Յանգի հետ: Եթե նրանք ի վիճակի լինեն, ապա «Լեսթերի» հետ մեկնարկային խաղում կարող են խաղալ 10, 20 կամ 30 րոպե: Մենք խաղացողներ հարուստ ընտրություն չունենք, հույսս նրանց վրա է, ով այս պահին շարքում է: Հասկանում եմ Պոգբայի վիճակը, մենք դեռ պետք է զրուցենք այն ֆուտբոլիստների հետ, որոնք մասնակցել են ԱԱ-2018-ին, որպեսզի հասկանանք, թե արդյոք նրանք կարող են թիմին օգնել պրեմիեր-լիգայի առաջին խաղում», ասել է Մոուրինյոն: Նշենք, որ այսօր մեկնարկում է Անգլիայի առաջնությունը, և առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» ժամը 23:00-ին կընդունի «Լեսթերին»:

Նմանատիպ նյութեր