211652_close_icon
views-count3229 դիտում article-date 18:54 10-08-2018

Հայ-բելառուսական տնտեսական համագործակցությունը կընդլայնվի. Արծվիկ Մինասյան

«Օգոստոսի 10-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Ալբերտ Բաբայանը և Հակոբ Ավագյանը, այլ պաշտոնատար անձինք։ Տեղեկացնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Նախարարը կարևորել է հայ-բելառուսական առևտրատնտեսական կապերը, շնորհակալություն հայտնել Սևան ազգային պարկում հիմնված հայ-բելառուսական բարեկամության այգու համար, որտեղ Բելառուսից բերված մի քանի հազար սոճի է տնկվել։ Արծվիկ Մինասյանը նաև նշել է այն մեծ պոտենցիալը, որը կա և կարող է նոր մակարդակի բարձրացնել երկու բարեկամ և գործընկեր երկրների միջև տնտեսական հարաբերությունները։ Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, անդրադարձել մի խումբ հարցերի, որոնք կարող են աշխուժացնել գործարար հարաբերությունները Հայաստանի և Բելառուսի միջև։

Նմանատիպ նյութեր