211652_close_icon
views-count20767 դիտում article-date 17:32 10-08-2018

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. ավազակային հարձակում կատարելու կասկածանքով 26–ամյա ձերբակալվածը խցում փորձել է ինքնասպան լինել. նրան փրկել են ոստիկանները

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայրում: Այդ օրը ժամը 15:00-ի սահմաններում ԶՊՎ-ի թիվ 3-րդ խցում ձերբակալված Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ, 26-ամյա Հովհաննես Աֆրիկյանը պոկել է խցի ռադիոընդունիչի ալեհավաքը և դրանով կատարել ինքնավնասումներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա ստացել է աջ դաստակի շրջանի քերծվածքներ, աջ ուսային գոտու սալջարդ, կրծքավանդակի ձախ շրջանի քերծվածք և աջ վերին վերջույթի այրվածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա այրել է խցում եղած ներքնակն ու սավանը: Բարեբախտաբար, այդ պահին ԶՊՎ-ի ոստիկանները նկատել են դա և կանխել հետագա զարգացումները: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Հ. Աֆրիկյանը Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված է եղել ՀՀ քր օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով: Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր