211652_close_icon
views-count5507 դիտում article-date 16:15 10-08-2018

ՀՀ Նախագահը սնանկության դատարանի դատավորներ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սնանկության դատարանի դատավորներ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել, որոմ ասվում է. Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 6-ի ԲԴԽ-31-Ո-75 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. 1. Սնանկության դատարանի դատավորներ նշանակել՝ 1) Արա ԿՈՒԲԱՆՅԱՆԻՆ, 2) Արթուր ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ, 3) Արմեն ՉԻՉՈՅԱՆԻՆ, 4) Արմեն ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, 5) Արսեն ԲԱԲԱՅԱՆԻՆ, 6) Արտաշես ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, 7) Բագրատ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, 8) Գարիկ ԱՎԱԳՅԱՆԻՆ, 9) Գևորգ ՆԱՐԻՆՅԱՆԻՆ, 10) Լիլիթ ԿԱՏՎԱԼՅԱՆԻՆ, 11) Սամվել ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ, 12) Տիգրան ՓՈԼԱԴՅԱՆԻՆ:

Նմանատիպ նյութեր