211652_close_icon
views-count22386 դիտում article-date 10:24 10-08-2018

Հանրահավաքը պետք է մարդաշատ լինի, Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օգոստոսի 17-ին Երև­անի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել, որի ժամանակ ամփոփվելու է կառավարության աշխա­տանքի 100 օրը: «Ժողովուրդ» օրաթերթին հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների մասին մանրամասներ են ի հայտ դարձել: Մասնավորապես, վարչապետ ընտրվելուց հետո սա Նիկոլ Փաշինյանի և իր թիմի նման ֆորմատով առաջին հանդիպումն է լի­նելու քաղաքացիների հետ: Եվ այդպես առա­ջին հերթին նրանք ցանկանում են ստուգել հասարակության տրամադրությունները: Ոչ մեկ անգամ է նշվել այն մասին, որ թավշյա հեղափոխությունից հետո հասարակությունը էյֆորիայի մեջ է, և շատերը հիմա էլ են շա­րունակում այդպիսի ազդեցության տակ մնալ: Սակայն վերջին շրջանում հասարա­կության մի որոշ հատված էլ ամեն դեպքում սկսել է քննադատել նոր կառավարության գործելաոճը, կադրային քաղաքականությու­նը և այլն: Եվ այդ առումով այժմ «Քաղաքա­ցիական պայմանագիր» կուսակցությունն իր թիմով Երևանի ավագանու ընտրություննե­րից առաջ ցանկանում է ստուգել հասարա­կության տրամադրությունները և հասկա­նալ՝ հիասթափություն առկա է, թե ոչ, թե այդ ամենը սոցիալական ցանցերի գրառումների տպավորությունն է: Եվ այդ առումով կուսակցության առջև հստակ պայմաններ են դրված: Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմի առջև խնդիր է դրել, որ հանրահավաքը պետք է լինի խիստ մարդաշատ: Նրա այդ մեսիջը «Քաղաքացիական պայ­մանագիր» կուսակցությունում հասկացել են շատ ուղիղ և արդեն բոլոր կառույցները սկսել են ակտիվ զբաղվել նախապատրաս­տական աշխատանքներով: Խոսքը բոլոր կառույցների մասին է, անգամ նոր բացված, նրանք ուզում են մեծ շուքով մարդաշա­տություն ապահովել՝ ըստ բնակավայրերի: Եվ այդ պատճառով էլ պայքարի մեջ են մտել բոլոր կառույցները: Եվ հիմա նրա թի­մից շատերը Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանալու համար փորձելու են շատ մարդ բերել, բոլորը լծվել են այս գործին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր