211652_close_icon
views-count32853 դիտում article-date 23:18 09-08-2018

Արարատի մարզում 56-ամյա վարորդը 06-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 8-ին, Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:00-ի սահմաններում Արարատի մարզի Մասիս գյուղի բնակիչ, 56-ամյա Անդրանիկ Հայրապետյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 LF 760 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը: Վթարի հետանքով նրա ուղևորներ, համագյուղացիներ, 57-ամյա Անահիտ Ստեփանյանն ու 9-ամյա Անդրանիկ Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր