211652_close_icon
views-count7859 դիտում article-date 22:32 09-08-2018

Եմենում դպրոցական ավտոբուսի վրա հարձակման հետեւանքով 29 երեխա մահացել է

Եմենի Սաադա քաղաքում ավտոբուսի վրա հարձակման հետեւանքով մինչեւ 15 տարեկան առնվազն 29 երեխա մահացել է, 30 երեխա վիրավորվել է, հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/08/09/ru-yemen-bus-attack]euronews[/url]-ը։ Twitter-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի այս առիթով հայտարարություն է տարածել։ «Մեր բժշկական խումբը ստացել է 29 երեխայի մարմին, նրանք բոլորը մինչեւ 15 տարեկան են եւ 48 վիրավորների, որոնցից 30-ը երեխաներ են», - ասվում է հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ, հուսիթների վերահսկողության տակ գտնվող «Ալ-Մասիրա» հեռուստաալիքը հղում անելով Սանայում ապստամբներին պատկանող առողջապահության նախարարությանը տեղեկացրել է, որ Սաադա քաղաքում երեխաներ տեղափոխող ավտոբուսի վրա հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 47-ի, եւ 77 մարդ վիրավորվել է:

Նմանատիպ նյութեր