211652_close_icon
views-count8534 դիտում article-date 21:41 09-08-2018

Վերաքննիչ դատարանը նիստն ընդմիջեց. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը կքննվի օգոստոսի 10-ին

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը կշարունակի քննել օգոստոսի 10-ին: Ինչպես փոխանցում է [url=https://armenpress.am/arm/news/943379.html]«Արմենպրեսը»[/url], Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ վերաքննիչ դատարանն ավելի քան 8-ժամյա նիստից հետո որոշել է ընդմիջել նիստը, այն կվերսկսվի օգոստոսի 10-ին՝ 14:00-ին: «Քոչարյանը նույնպես ելույթ է ունեցել, նա շարունակում է պնդել, որ իրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է»,- ասաց Օրբելյանը: Բողոքի վերաբերյալ այլ մանրամասներ փաստաբանը չհայտնեց՝ հավելելով, որ դրանք նախաքննական գաղտնիք են:

Նմանատիպ նյութեր