211652_close_icon
views-count5879 դիտում article-date 21:16 09-08-2018

Յուրի Խաչատուրովին փոխարինողի անունը դեռևս չի քննարկվել․ Դավիթ Տոնոյան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինողի անունը դեռևս չի քննարկվել, և մինչ այդ պետք է որոշ գործընթացներ իրականացվեն: [url=https://armenpress.am/arm/news/943365.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Յուրի Խաչատուրովին փոխարինողի անուն դեռևս չի քննարկվել, և այս պահին նա շարունակում է իր գործունեությունը: Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել, որ որոշ պրոցեդուրաների և կոնսուլտացիաների գործընթաց է սկսվել: Այդ ամենից հետո կլինեն թեկնածության վերաբերյալ քննարկումներ»,- նշեց Տոնոյանը: Հարցին, արդյոք ՀԱՊԿ-ում Հայաստանի կողմից առաջարկվող նոր թեկնածուն կմերժվի՞, թե՞ ոչ, նախարարն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոլեգիալ՝ կոնսենսուսով:

Նմանատիպ նյութեր