4721 դիտում
20:12 09-08-2018
ՊԵԿ-ը հավաստիացնում է, որ փոքր և միջին հարկ վճարողների դիմումներին կտրվեն համապատասխան ընթացք
2018 թվականի հուլիսի 25-ին ՀՀ ՊԵԿ պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել էր հայտարարություն, որ, եթե հարկ վճարողների մոտ առկա են այնպիսի փաստեր կամ տեղեկատվություն, որոնք հավաստում են այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի կամ վերջինիս առանձին աշխատակիցների գործողությունները միտված են փոքր ու միջին հարկ վճարողների գործունեությանն անհիմն միջամտելուն կամ առկա են նաև նախկինում նման դեպքերի վերաբերյալ փաստեր կամ տեղեկատվություն, ապա Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է այդ մասին տեղեկացնել ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությանը՝ հետևյալ կոնտակտային տվյալներով.
1) Փոստային հասցե՝ ք. Երևան, Կոմիտասի 35, 0051, ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչություն,
2) Էլեկտրոնային հասցե՝ [email protected]
Հայտնում ենք, որ 2018 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ համապատասխան Էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվել է ընդամենը 2 դիմում, որոնք, ըստ էության, չեն վերաբերում փոքր և միջին հարկ վճարողների գործունեությանն անհիմն միջամտելուն:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ կրկին անգամ առաջարկում ենք, եթե առկա են վերոհիշյալ հիմքերը, ապա կարող եք Ձեր հաղորդագրությունն ուղարկել [email protected] Էլեկտրոնային փոստի հասցեին: Հավաստիացնում ենք, որ ստացված դիմումներին կտրվեն համապատասխան ընթացք:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
1055 դիտում
17:17 06-11-2015
Քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումներին ու գրություններին տրվել է համապատասխան ընթացք
769 դիտում
18:35 10-12-2015
Քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումներին և գրություններին տրվել է համապատասխան ընթացք
2852 դիտում
12:33 25-01-2018
ՊԵԿ-ն «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 8 հարկ վճարողների
Այս բաժնից
208 դիտում
18:26 23-04-2024
Արգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
220 դիտում
18:13 23-04-2024
Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
232 դիտում
18:01 23-04-2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքչյանին