211652_close_icon
views-count4728 դիտում article-date 19:04 09-08-2018

Լավրովը օգոստոսի 13-ին կայցելի Թուրքիա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 13-14-ին կգտնվի Անկարայում՝ մասնակցելու Թուրքիայի դեսպանների և մշտական ներկայացուցիչների խորհրդակցությանը: Այդ մասին օգոստոսի 9-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Հաղորդել Է ՏԱՍՍ-ը: «Օգոստոսի 13-14-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարարի հրավերով կմասնակցի Թուրքիայի դեսպանների և միջազգային կազմակերպություններին առընթեր մշտական ներկայացուցիչների խորհրդակցությանը,- տեղեկացրել Է դիվանագետը:- Այդ այցի շրջանակներում պլանավորվում Է Ռուսաստանի ԱԳ նախարարության ղեկավարի ելույթը դեսպանների խորհրդակցությանը, ինչպես նաեւ հանդիպում Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ ` բանակցությռունների ձեւաչափով»։

Նմանատիպ նյութեր