211652_close_icon
views-count4596 դիտում article-date 16:00 09-08-2018

Արցախի պետնախարար Մարտիրոսյանի մոտ քննարկվել են «Գանձասար» գիտամշակութային կենտրոնի հետ համագործակցության հարցեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 9-ին ընդունել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի փոխտնօրեն Արմեն Մկրտչյանին և Մատենադարանի արցախյան մասնաճյուղի՝ «Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արամ Թորոսյանին: Պետական նախարարը կարևորել է Երևանի Մատենադարանի հետ ստեղծված համագործակցությունը՝ նշելով, որ անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը՝ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գտնվող մասնաճյուղի միջոցով Արցախում զարգացնելու գիտական պոտենցիալը: Այս առումով նա բացառիկ է համարել ստեղծված հնարավորությունը և ընդգծել ԲՈՒՀ-երի հետ փոխգործակցված աշխատանքը՝ այդ հարցում հայտնելով կառավարության աջակցությունը: Գ. Մարտիրոսյանը ողջունելի է համարել նաև, որ կարճ ժամանակամիջոցում «Գանձասար» գիտամշակութային կենտրոնը արցախցիների, զբոսաշրջիկների և հյուրերի կողմից դարձել է ամենանախընտրելի այցելության վայրերից մեկը, և հույս հայտնել, որ տարեցտարի այն կհամալրվի նոր ձեռագրերով՝ դառնալով ավելի գրավիչ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի փոխտնօրեն Արմեն Մկրտչյանը նշել է, որ Արցախի ձեռագրական հարուստ ժառանգությունը պարբերաբար ներկայացվում է «Գանձասար» գիտամշակութային կենտրոնում, ինչպես նաև կազմակերպում են գիտական կոնֆերանսներ՝ փորձելով

Նմանատիպ նյութեր